Nissan-ը աստղագետների համար կոնցեպտուալ մեքենա է ներկայացրել - VİDEO

09:39   21 Սեպտեմբեր 2018    302

Ճապոնական Nissan-ը ներկայացրել է կցասայլով Navara Dark Sky կոնցեպտուալ մեքենա, որի մեջ ներկառուցվել է PlaneWave աստղադիտակը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ ավտոմեքենան եւ աստղադիտակը մշակվել են ընկերության կողմից Եվրոպական տիեզերական գործակալության (ESA) հետ միասին:

Լույսի աղտոտումը նվազեցնելու համար կցասայլը PlaneWave-ի հետ կարմիր լույս է արձակում, իսկ ProPilot համակարգը թույլ է տալիս ամենահարմար վայրն ընտրել երկնային մարմինների դիտարկման համար:

Աստղադիտակը հագեցած է երկու մարտկոցով եւ կարող է հավաքված տվյալները փոխանցել Wi-Fi ցանցի միջոցով: Կայունացման համակարգը թույլ կտա պահպանել սարքի աշխատունակությունն անգամ վատ ճանապարհով անցնելուց հետո:


Hayatsk.info

Հեշթեգներ: Nissan   Տնտեսություն  


Վերնագիրի այլ պիտակները