Windows-ը հատուկ ֆայլում պահպանում է օգտատիրոջ գաղտնաբառերն ու նամակագրությունը

09:47   21 Սեպտեմբեր 2018    305

Windows-ի տարբերակները, որոնք ճանաչում են սենսորային էկրանի վրա ձեռքով տեքստի մուտքագրումը, լրացնում են հատուկ ֆայլ, որտեղ տեղավորում են համակարգչում պահպանվող բոլոր տեքստային փաստաթղթերը, ներառյալ նրանք, որտեղ օգտատերը գրել է լոգինն ու գաղտնաբառերը, ինչպես նաեւ էլեկտրոնային նամակագրությունը:

Ֆայլը կարող է սարքի վրա հարձակում գործած հաքերի համար արժեքավոր աղբյուր լինել: Windows-ում հայտնաբերվել է WaitList.dat հատուկ ֆայլ, որտեղ համակարգը պահպանում է բոլոր տեքստային փաստաթղթերի կրկնօրինակները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

WaitList.dat-ում հայտնվում են այդ թվում Office-ի ֆայլերը, որտեղ օգտատերերը կարող են պահպանել լոգինն ու գաղտնաբառերը, ինչպես նաեւ էլեկտրոնային նամակագրությունը, որտեղ կարող է գաղտնի տեղեկատվություն պարունակվել:

Սխեման իրականացվում է Windows-ի այն տարբերակներում, որտեղ հնարավոր է աշխատել սենսորային էկրանով եւ ստիլուսով, եւ ձեռքով մուտքագրման ճանաչումը, որն առաջին անգամ ներկայացվել է Windows 8-ում:

Իրականում WaitList.dat-ի նպատակը համակարգին հնարավորություն տալն է ավելի լավ ճանաչել եւ ուղղել այն բառերի ուղղագրությունը, որոնք մարդը հաճախ է գրում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Windows   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները