Մեծ Բրիտանիան ՌԴ-ի դեմ պայքարի համար կիբերջոկատ կստեղծի

10:06   21 Սեպտեմբեր 2018    215

Մեծ Բրիտանիան Ռուսաստանի դեմ պայքարելու համար կիբերջոկատ կստեղծի։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում է Sky News-ը։

Պաշտպանության նախարարության և Կառավարական կապի կենտրոնի ղեկավարությամբ ստեղծված ստորաբաժանումը 2000 մասնագետների կներառի։ Հեռուստաալիքի տվյալներով՝ դա մի քանի անգամ ավելին է ներկայում գործող «կիբերմարտիկներից»։ Ծրագրի իրականացման համար 250 մլն ֆունտ սթեռլինգ (3300 մլն դոլար) կհատկացվի։

Հստակեցվում է, որ ստորաբաժանումը հարձակողական բնույթի գործողություններ կիրականացնի։

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրիտանիա   Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները