Մահացել է Վիետնամի նախագահը

10:24   21 Սեպտեմբեր 2018    238

Այս առավոտ կյանքից հեռացել է Վիետնամի նախագահ Չան Դայ Կուանգը, այս մասին տեղեկացնում է «РИА Новости» գործակալությունը՝ հղում անելով վիետնամական պետական լրատվամիջոցներին։

Նախագահի մահվան պատճառի մասին մանրամասն տեղեկություններ չեն հաղորդվում։

Չան Դայ Կուանգը ծնվել է 1956 թվականի հոկտեմբերի 12-ին՝ Վիետնամի հյուսիսային Նինբին նահանգում։ Իր կարիերայի սկզբում նա ծառայել է երկրի ներքին գործերի նախարարությունում, այնուհետև անցել է Հանրային անվտանգության նախարարություն՝ ավելի ուշ դառնալով դրա ղեկավարը։

2016 թվականին Կուանգը դարձել է երկրի նախագահ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Վիետնամ  


Վերնագիրի այլ պիտակները