Մեքսիկայի նոր նախագահը ընտրություն է կատարել ճոճացանցի և նախագահական նստավայրի միջև

10:50   21 Սեպտեմբեր 2018    340

Մեքսիկայի ընտրված նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը, որը դեկտեմբերի 1-ին կստանձնի պաշտոնը, հայտարարել է, որ նախագահական նստավայր տեղափոխվելուց հետո այնտեղ ճոճացանց կդնի:

Ավելի վաղ Օբրադորը հայտարարել է, որ չի բնակվի Մեխիկոյի էլիտար թաղամասում գտնվող նախագահական նստավայրում։ Փոխարենը նա խոստացել է բնակություն հաստատել Ազգային ժողովում՝ «Սոկալո» կենտրոնական հրապարակում։

«Ես չեմ փակի նստավայրը, ո՛չ։ Ինձ ընդամենը մի փոքր տեղ է հարկավոր՝ ծալովի մահճակալ և ճոճացանց տեղադրելու համար»,-ասել է Օբրադորը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեքսիկա  


Վերնագիրի այլ պիտակները