Զախարովա. Իդլիբի պայմանավորվածությունը կօգնի զատել իրարից ընդդիմադիրներին

10:59   21 Սեպտեմբեր 2018    238

Օրեր առաջ Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը, որն ուղղված է սիրիական Իդլիբում իրավիճակը կարգավորելուն, թույլ կտա իրարից զատել չափավոր ընդդիմադիր ահաբեկիչներին ծայրահեղականներից, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան:

«Պուտինի ու Էրդողանի որոշումը թույլ կտա փրկել մարդկային կյանքեր Իդլիբում, նա նշել է, որ ՌԴ-ն հույս ունի, որ այս քայլը սթափեցնող ազդցություն կունենա նաև նրանց վրա, ովքեր փորձում էին լարել իրավիճակը քիմիական զենքի միջոցով սադրանքներ կազմակերպելու ծրագրերով։

ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան, որը փորձում էր արդարացնել իր ագրեսիան բեմականացված քիմիական հարձակման միջոցով», - նշել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Զախարովա  


Վերնագիրի այլ պիտակները