Նյու Յորքի նախկին քաղաքագլուխ Բլումբերգը կարող է առաջադրվել ԱՄՆ-ի նախագահի թեկնածու

11:07   21 Սեպտեմբեր 2018    258

Նյու Յորքի նախկին քաղաքագլուխ եւ միլիարդատեր Մայքլ Բլումբերգն ուսումնասիրում Է 2020 թվականի համընդհանուր ընտրություններում ԱՄՆ-ի նախագահի թեկնածու առաջադրվելու հնարավորությունը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին սեպտեմբերի 20-ին հայտնել Է Fox News հեռուստաալիքը:

Նրա տեղեկությունների համաձայն՝ Բլումբերգը դեռեւս վերջնական որոշում չի կայացրել: Եթե դա ի վերջո ընդունվի, ապա նա իր թեկնածությունն առաջադրելու Է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունից, ճշտել Է հեռուստաալիքը: Բլումբերգը 2002-ից մինչեւ 2013 թվականն զբաղեցրել Է Նյու Յորքի քաղաքագլխի պաշտոնը: Նա հայտնի Է որպես ֆինանսական նորությունների համանուն գործակալության հիմնադիր եւ ֆիլանտրոպ: Նա համարվում Է Ամերիկայի ամենահարուստ մարդկանցից մեկը. 2018 թվականի հունվարին Forbes հանդեսը նրա կարողությունը գնահատել Էր 50,8 մլրդ դոլար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նյու-Յորք   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները