Մերկելը հրապարակավ վիրավորել է Մեյին. Express

11:16   21 Սեպտեմբեր 2018    196

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հրապարակավ վիրավորվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին՝ հրաժարվելով սեղմել նրա ձեռքը։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում է Daily Express-ը։

Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 20-ին, Զալցբուրգում Եվրամիության երկրների առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ։ Պարբերականը նշում է, որ Մեյը եղել է եվրոպացի առաջնորդների խմբում, երբ նրանց է մոտեցել Մերկելը։ Վարչապետը ժպտացել է և թեքվել դեպի Մերկելը, սակայն վերջինն անտեսել է դա և մոտեցել Լիտվայի նախագահ Դալիա Գրիբուսկայտեին։

Ավելի վաղ Մերկելը անձնական զրույցի ժամանակ վարչապետին ասել է, որ Brexit-ի շուրջ բանակցություններում Մեծ Բրիտանիան պետք է մի փոքր «համբերի»։

Hayatsk.info

Հեշթեգներ: Մերկել   Մեյ  


Վերնագիրի այլ պիտակները