Ճապոնիայի մշակույթի փոխնախարարն ինքնակամ հեռացել է պաշտոնից

11:19   21 Սեպտեմբեր 2018    259

Ճապոնիայի կրթության, մշակույթի, սպորտի, գիտության և տեխնոլոգիաների փոխնախարար Կաձուո Տոդանին հրաժարական է ներկայացրել նախարարության շուրջ ծագած կոռուպցիոն սկանդալի ֆոնին, նրա դիմումն ընդունվել է երկրի կառավարության հերթական նիստի ժամանակ, գրում է «РИА Новости» գործակալությունը։

Հատկանշական է, որ վերջին երկու տարում սա արդեն երկրորդ դեպքն է նույն նախարարությունում, երբ նախարարության հետ կապված սկանդալի հետևանքով աշխատանքից փոխնախարար է հեռանում։

Տոդանիին նախորդած Կիխեյ Մաէկավան հեռանալու դիմում էր ներկայացրել մեկ այլ աղմկահարույց պատմության հետ կապված, երբ պարզվել էր, որ նախարարության՝ թոշակի անցած մի շարք պաշտոնյաներ տեղավորվում են տարբեր պետական կրթական հաստատություններում աշխատանքի։

Ճապոնական կառավարության գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան ուրբաթ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Տոդանիի հեռանալն անվանել էր չափազանց ցավալի ու շեշտել, որ նախարարությունում անհրաժեշտ է ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ նման դեպքերի կրկնությունից խուսափելու համար։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները