Թրամփը հայտնել է, որ դաշնակիցները մտահոգված են

11:35   21 Սեպտեմբեր 2018    257

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2016 թվականի ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության հետ կապված տեղեկությունների մի մասը չի կարող գաղտնազերծվել ԱՄՆ դաշնակիցների խնդրանքով:

Այս շաբաթվա սկզբին Թրամփը կարգադրել էր գաղտնազերծել մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ «ռուսական միջամտության» քննության գործով ՀԴԲ եւ արդարադատության նախարարության մի քանի պաշտոնատար անձանց տեքստային հաղորդագրությունները:

Fox News-ի հետ զրույցում Թրամփը հայտնել է, որ խոսել է ԱՄՆ երկու «շատ մտերիմ դաշնակիցների հետ», որոնք մտահոգություն են հայտնել՝ փաստաթղթերի գաղտնազերծման հետ կապված: «Մենք առաջ ենք շարժվում, մենք միասին ենք աշխատում: Մենք գործ ունենք նաեւ արտասահմանյան երկրների հետ, որոնց մոտ կարող են խնդիրներ ծագել: Դա այնքան էլ հեշտ չէ, մենք պետք է հարգենք նրանց ցանկությունները»,- ասել է Թրամփը:

Սպիտակ տունն ավելի վաղ հայտարարել էր, որ կգաղտնազերծվեն Թրամփի նախընտրական շտաբի նախկին խորհրդական Քարթեր Փեյջին հետեւելու օրդերը եւ Բրյուս Օրի հետ ՀԴԲ զրույցները: Գաղտնազերծման ենթակա մյուս փաստաթղթերը տեքստային հաղորդագրություններ են՝ կապված «ռուսական» քննության հետ, որ գրել են ՀԴԲ հեռացված տնօրեն Ջեյմս Քոմին, ՀԴԲ նախկին փոխտնօրեն Էնդրյու Մաքկեյբը, ՀԴԲ նախկին գործակալ Պիտեր Սթրոքը եւ ՀԴԲ նախկին իրավաբան Լայզա Փեյջը:

Սթրոքը եւ Փեյջը էլեկտրոնային նամակագրություն են վարել, որում Թրամփին նսեմացրել են որպես նախագահի թեկնածու՝ հայտարարելով, որ հնարավոր է նրան կանգնեցնել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները