ԱՄՆ-ում հրաձգություն է տեղի ունեցել, արձակվել է մոտ 15 կրակոց

11:42   21 Սեպտեմբեր 2018    275

ԱՄՆ Նյու Յորք նահանգի Սիրակյուս քաղաքում հոգեհանգստի արարողության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել։

Նշվում է, որ արարողությանը ներկա է եղել մոտ 50 մարդ, միջադեպի հետևանքով տուժել է 5-ը, այդ թվում՝ փոքր երեխա։ Ոստիկանությունից հայտնել են, որ մարմնական վնասվածքներ ստացած անձանց կյանքին վտանգ չի սպառնում։

Ներկաների վկայությամբ՝ հրաձգությանը մասնակցել է երկու կամ երեք մարդ, նրանք, ընդհանուր առմամբ, արձակել են մոտ 15 կրակոց։ Նրանց նման պահվածքի պատճառը դեռևս անհայտ է։

Արարողության ժամանակ հարազատները հրաժեշտ էին տալիս տեղի բնակիչներից մեկին, որը մահացել է քաղցկեղից։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները