Չինաստանը կօգնի Սիրիային՝ վերականգնելու մշակութային ժառանգության օբյեկտները. Global Times

11:56   21 Սեպտեմբեր 2018    309

Չինաստանի «Գուգուն» պետական թանգարանը եւ Սիրիայի մշակույթի նախարարությունը հուշագիր են ստորագրել պատմական մասունքների պահպանման մասին, որին համապատասխան Պեկինը Դամասկոսին օգնություն կցուցաբերի մշակութային ժառանգության օբյեկտների վերականգնման գործում:

Այդ մասին սեպտեմբերի 21-ին հայտնել Է Global Times չինական թերթը:

Համաձայնագիրն ստորագրվել Էր Չինաստանում կայացած համաժողովում, որը նվիրված Էր աշխարհի հին քաղաքակրթությունների օբյեկտների պաշտպանության խնդիրներին: Դրան մասնակցել են 13 երկրների, այդ թվում՝ Հունաստանի, Եգիպտոսի, Իրաքի, Սիրիայի ներկայացուցիչները:

Ձեռք բերված պայմանավորվածությունները նախատեսում են, որ ՉԺՀ-ն սիրիական կողմին կտրամադրի նյութեր ու սարքավորումներ, որոնք անհրաժեշտ են պատերազմից տուժած տեսարժան վայրերի վերականգնման համար: Բացի այդ, Չինաստանի իշխանությունները կկազմակերպեն սիրիացի վերականգնողների մասնագիտական պատրաստումը:

Այն վայրերից մեկը, որտեղ երկու պետությունների մասնագետները համատեղ կաշխատեն մշակութային ժառանգության հին օբյեկտների վերականգնման վրա, կդառնա Հալեպը: ՅՈւՆԵՍԿՕ-ի տվյալներով՝ այնտեղ շենքերը լրջորեն տուժել են քաղաքի հին մասի մոտավորապես 60 տոկոս տարածքում: Տեսարժան վայրերի 30 տոկոսն ամբողջությամբ ոչնչացված Է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան   Սիրիա  


Վերնագիրի այլ պիտակները