Մարին Լը Պենը հրաժարվել է հոգեբանական փորձաքննություն անցնել

12:06   21 Սեպտեմբեր 2018    240

Ֆրանսիական «Ազգային միություն» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը հրաժարվել է հոգեբանական փորձաքննություն անցնել։

Հոգեբանական փորձաքննություն նրան նշանակել է Ֆրանսիայի դատարանը՝ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման քարոզչական տեսագրություններ հրապարակելու համար։ Դատարանի այդ որոշումը սեպտեմբերի 20-ին Լը Պենը հրապարակել է Twitter-ի իր էջում և մեկնաբանել։

«Այս ռեժիմն իսկապես սկսում է վախեցնել»,-գրել է նա՝ պահանջը բարբաջանք անվանելով։ Լը Պենը բողոքել է, որ իրեն վերաբերում են ինչպես մանկապիղծի կամ սեքսուալ հողի վրա խախտումներ ունեցողի։

ԴԱՒՇ-ի քարոզչական նյութերի հրապարակման համար Լը Պենին 3 տարվա ազատազրկում և 75 հազար եվրո տուգանք կարող է սպառնալ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Մարին-Լը-Պեն  


Վերնագիրի այլ պիտակները