Facebook-ում ծառայություն են թեստավորում ծանոթությունների համար. The Verge

12:21   21 Սեպտեմբեր 2018    124

Facebook-ի աշխատակիցները թեստային ռեժիմով գործարկել են հավելված, որն օգտատերերի համար դյուրացնում Է վիրտուալ շփումը, այդ թվում՝ հետագա հանդիպումների նպատակով:

Այդ մասին սեպտեմբերի 20-ին հայտնել Է The Verge ամերիկյան պորտալը: «Նոր ծանոթությունների որոնումներն այն են, ինչով, ինչպես մենք տեսել ենք, արդեն վաղուց զբաղվում են Facebook-ի օգտատերերը,-The Verge-ին տված հարցազրույցում հայտնել Է սոցցանցի աշխատակից Նեյթան Շարպը, որը ղեկավարում Է այս նախագիծը:-Մենք ցանկանում ենք, որ դա լինի ավելի դյուրին ու հարմարավետ: Մենք մտածեցինք, որ հենց հիմա Է դրա լավագույն ժամանակը»:

Ինչպես նշվում Է հրապարակման մեջ, ծառայությունը փորձարկվում Է Կոլումբիայում, ներկայում այն ամբողջովին ինտեգրված Է Facebook-ի շարժական հավելվածում եւ առայժմ հասանելի չԷ համակարգիչներում: Դրանից օգտվել Է թույլատրված 18 եւ ավելի բարձր տարիքի անձանց: Ներկայում հավելվածն անվճար Է, դրանում չկա գովազդ, վճարովի հավելյալ ծառայություններ նույնպես նախատեսված չեն:

Ծառայությունում գրանցվել ցանկացողները պետք Է կարճ նկարագրեն իրենց, պատասխանեն մի շարք հարցերի եւ պարզաբանեն՝ որոնք են իրենց նպատակները: Նրանց նաեւ հարկ կլինի ներկայացնել իրենց գտնվելու վայրը, ինչը կստուգվի GPS գլոբալ նավիգացիոն համակարգի օգնությամբ: Իսկ ծանոթությունների համար թեկնածուների կարելի կլինի փնտրել 100 կիլոմետր շառավղով:

Շարժական այն սարքերի տերերը, որոնք աշխատում են iOS օպերացիոն համակարգերով, կարող են ներբեռնել իրենց մինչեւ ինը լուսանկար, Android-ի օգտատերերը՝ 12 լուսանկար: Դրանք կարելի Է վերցնել Facebook-ի կամ Instagram-ի օգտահաշիվներից, ինչպես նաեւ սմարթֆոնի ֆոտոպահոցից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Facebook  


Վերնագիրի այլ պիտակները