Լեհաստանի նախագահը հերքում է պնդումներն այն մասին, որ Թրամփի հետ հանդիպմանը ստորացվել է

15:05   21 Սեպտեմբեր 2018    232

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան պաշտպանվում է քննադատությունից ԱՄՆ գործընկեր Դոնալդ Թրամփի կողմից հրապարակված լուսանկարից հետո, որում որոշ ընդդիմախոսներ հայտնաբերել են Լեհաստանի ղեկավարի ստորադաս դերը Սպիտակ Տան այցելության ժամանակ, գրում է AP-ն:

Ռազմավարական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրման ընթացքում արված լուսանկարում Թրամփը նստած է սեղանի մոտ, իսկ Դուդան կանգնած է:

Պահպանողականները Դուդային մեղադրել են նրանում, որ նա թույլ է տվել իրեն եւ Լեհաստանին ստորացված լինել:

Քննադատությանն ի պատասխան Դուդան նկար է հրապարկել՝ ցույց տալով իրեն եւ Թրամփին, որտեղ նրանք կանգնած են համաձայնագրի ստորագրման ժամանակ: Լուսանկարին կից Դուդան գրել է. ««Ձախերի» քննադատությունը եւ հարձակումը ցույց է տալիս Վաշինգթոն այցի հաջողությունը»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լեհաստան   Թրամփի  


Վերնագիրի այլ պիտակները