ՌԴ-ի ԱԳՆ-ն ընդհանուր 60 ամերիկյան պատժամիջոց է հաշվարկել

15:19   21 Սեպտեմբեր 2018    364

Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հաշվարկել է Ռուսաստանի դեմ սահմանված ամերիկյան պատժամիջոցների թիվը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Նա նշել է, որ բազմաթիվ ամերիկյան «սեւ ցուցակները» ավելի ու ավելի շատ են իրար կրկնում:

«Շարունակում ենք հետեւել, թե ԱՄՆ-ում ինչպես են մարզվում մեր երկրի դեմ պատժամիջոցներ սահմանելով: Դա այնտեղ, կարծես թե, վերածվել է ազգային ինչ-որ զվարճանքի, քանի որ երեկվա հակառուսական միջոցառումները 2011 թվականից սկսած արդեն 60-րդն են»,- հայտարարել է Ռյաբկովը:

Դիվանագետը նշել է. «Նկատելի է նաեւ մոլեգնությունը, որ համակել է ամերիկացի քաղաքական գործիչներին, որոնցից շատերը գերի դառնալով սեփական «բացառիկության» մասին համոզմունքներին, հույս ունեն, թե մի փոքր էլ սեղմեն ու կհաջողվի Ռուսաստանին իրենց պայմանները պարտադրել»:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՌԴ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները