Իրանը զորավարժություններ է անցկացնում Պարսից եւ Օմանի ծոցերի ջրերում

15:47   21 Սեպտեմբեր 2018    213

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը եւ բանակը համատեղ զորավարժություններ են անցկացնում Պարսից եւ Օմանի ծոցերի ջրերում:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Mehr»-ին, Զորավարժությունները նվիրված են Սրբազան պաշտպանության շաբաթին (1980-88 թվականներին իրանա-իրաքյան պատերազմ):

Իրանի բանակի ներկայացուցչի խոսքով՝ զորավարժությունների նպատակն է «թշնամիների ցանկացած հնարավոր հարձակումներին» պատրաստ լինելու ցուցադրումը: Այս զորավարժությունները, միաժամանակ, հարեւան պետություններին հղված խաղաղության եւ բարեկամության ուղերձ են: «Եթե թշնամիները Իրանի դեմ պատերազմ սկսեն, անկասկած ջախջախիչ հարված կստանան»,- նշել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները