Իրանը հերքել է Ռոհանիի՝ Թրամփի հետ հանդիպում խնդրելու վերաբերյալ տեղեկությունը

16:36   21 Սեպտեմբեր 2018    204

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հերքել է տեղեկությունն առ այն, թե պաշտոնական Թեհրանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում երկրի նախագահ Հասան Ռոհանիի և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի միջև հանդիպում է խնդրել:

Ավելի վաղ նման հայտարարությամբ էր հանդես եկել ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին

«Եվս մեկ անգամ ընդգծում ենք, որ իրանական կողմը երբեք հանդիպում չի խնդրել պարոն Թրամփի հետ», - նշվում է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունում:

Իրանի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Բրայան Հուքը չորեքշաբթի հայտարարել էր, որ Վաշինգտոնը հույս ունի Թեհրանի հետ երկրի միջուկային ու հրթիռային ծրագրերի հարցերը ներառող համաձայնագիր ստորագրել:

Հուքն ընդգծել էր, որ փաստաթուղթն անպայման պետք է ներառի և՛ միջուկային, և՛ հրթիռային ծրագրերը, քանի որ այդ հարցերը չի կարելի տարանջատել: Նա ասել է, որ Թրամփն ու ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն բացահայտ խոսել են Իրանի հետ բանակցելու պատրաստակամության մասին, սակայն Թեհրանում այդ առաջարկը մերժել են:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռոհանի   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները