Լավրովը գնահատել է Իդլիբի հարցով ռուս-թուրքական պայմանավորվածությունները

16:43   21 Սեպտեմբեր 2018    234

Իդլիբում ապառազմականացված գոտու ստեղծման շուրջ պայմանավորվածությունը, որը ձեռք են բերել Ռուսաստանն ու Թուրքիան, միջանկյալ քայլ է հանդիսանում։

Այս մասին «ՌԻԱ նովոստիի» փոխանցմամբ, հայտաարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Ինչ վերաբերում է Իդլիբի հարցով ռուս-թուրքական պայմանավորվածությանը, ապա այն ուղղված է նախևառաջ տարածքային սպառնալիքի չեզոքացմանը։ Դա, անշուշտ, միջանկյալ քայլ է, քանի որ ընդամենն ապառազմականացված գոտի է ստեղծվում»,- ասել է Լավրովը։

Նրա խոսքով, դա անհրաժեշտ քայլ է, քանի որ թույլ կտա կանխել Իդլիբում ապաէսկալացիոն գոտուց սիրիական զորքերի և ռուս զինվորականների ուղղությամբ շարունակվող կրակոցները։

Hayatsk.info

Հեշթեգներ: Լավրով  


Վերնագիրի այլ պիտակները