Իրանը երբեք Դոնալդ Թրամփի հետ հանդիպում չի հայցել. Իրանի ԱԳՆ

17:07   21 Սեպտեմբեր 2018    181

Իրանը հերքել է ամերիկյան կողմի պնդումներն այն մասին, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի շրջանակում Դոնալդ Թրամփի հետ հանդիպում է հայցել:

Նախօրեին նման պնդմամբ էր հանդես եկել ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին, փոխանցում է Mehr-ը:

Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Բահրամ Ղասեմին Հեյլիի հայտարարությունն անվանել է «հոգեբանական մթնոլորտ ստեղծելու ծիծաղելի փորձ, որը կոնկրետ նպատակների է ուղղված»:

«Նման հայտարարությունները գործերի իրական վիճակից ուշադրությունը շեղելու անհաջող փորձ է»,- նշել է նա: Ղասեմին շեշտել է, որ Իրանը երբեք չի խնդրել Դոնալդ Թրամփի հետ հանդիպում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները