Կրեմլը ԱՄՆ-ի հերթական պատժամիջոցներն անվանել է անբարեխիղճ մրցակցության դրսեւորում

17:15   21 Սեպտեմբեր 2018    271

Կրեմլում Ռուսաստանի Դաշնության նկատմամբ ԱՄՆ-ի հերթական պատժամիջոցները անվանել են անբարեխիղճ մրցակցության դրսեւորում, ինչը խոչընդոտում է երկկողմ հարաբերությունների կարգավորմանը:

«Դրանք նոր պատժամիջոցներ չեն, դրանք նախօրոք հայտարարվել էին, ուստի ժամանակ կար վերլուծելու սպառնալիքները եւ նվազագույնի հասցնելու ռիսկերը, որոնք, անկասկած, առաջանում են Վաշինգթոնի այս գործողությունների հետեւանքով», - լրագրողներին ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նա պատժամիջոցները «թշնամական է անվանել, այսպես ասենք, ոչ բարեկամական, անկանխատեսելի եւ, իհարկե, որոնք շարունակում են վնաս հասցնել առանց այդ էլ թշվառ վիճակում գտնվող երկկողմ հարաբերություններին»:

«Այս պատժամիջոցներում կարելի է նկատել երկու գործոն. առաջինը՝ անարդար, անբարեխիղճ մրցակցությունը, ոչ առեւտրային մեթոդների փորձը, որոնք հակասում են միջազգային առեւտրի նորմերին եւ սկզբունքներին, ամերիկյան արտադրողների հիմնական մրցակցին շուկաներից դուրս մղելու փորձը»,-ասել է Պեսկովը:

Նրա խոսքով, «ռուսական ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքը ոչ թե պարզապես մրցունակ չէ, այլեւ հաճախ գերմրցունակ»: Երկրորդ գործոնը Վաշինգթոնի պատժամիջոցային հիստերիան է, որը, ցավոք, շատ բազմակողմանի է իր դրսեւորումներում:

Այն շարունակում է գերակշռել մեր ամերիկացի գործընկերների մոտ եւ հնարավորություն չի տալիս սթափ գնահատել երկկողմ հարաբերությունների հեռանկարները», - եզրափակել է Պեսկովը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՌԴ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները