Պեսկովը մեկնաբանել է «Ասադի հեռախոսազանգին չպատասխանած» Պուտինի մասին լուրը

17:28   21 Սեպտեմբեր 2018    263

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողների խնդրանքով մեկնաբանել է լրատվամիջոցների տարածած տեղեկությունն առ այն, որ օրերս Սիրիայում ռուսական Իլ-20 ռազմական օդանավի կործանումից հետո, նախագահ Վլադիմիր Պուտինը չափազանց բարկացած լինելու պատճառով չի պատասխանել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հեռախոսազանգին:

«Դա չի համապատասխանում իրականությանը»,- Պեսկովի խոսքը մեջբերել է mk.ru-ն:

Նա հավելել է, որ այդ տեղեկությունները տարածել են իսրայելական լրատվամիջոցները և որ դրանց հավատալու հիմքեր չկան:

Hayatsk.info


Հեշթեգներ: Պուտին   Ասադ  


Վերնագիրի այլ պիտակները