Չինաստանն ԱՄՆ-ին բողոք է հայտնել

17:35   21 Սեպտեմբեր 2018    234

Չինաստանն ԱՄՆ-ին բողոք է հայտնել՝ կապված Չինաստանի Կենտրոնական ռազմական խորհրդի զորքերի պատրաստման ու մատակարարման դեպարտամենտի եւ նրա ղեկավար Լի Շանֆրի դեմ պատժամիջոցների սահմանման հետ՝ «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» օրենքի (CAATSA) շրջանակում:

«Չինաստանը մեծ դժգոհություն է հայտնել Միացյալ Նահանգների կողմից չհիմնավորված գործողությունների կապակցությամբ, ինչը պաշտոնապես ներկայացվել է»,- հայտնել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Գեն Շուանը, փոխանցում է South China Morning Post-ը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն լրջորեն խախտել է միջազգային հարաբերությունների հիմնական նորմերը. «Մենք ԱՄՆ-ին հորդորում ենք այդ սխալն ուղղել եւ պատժամիջոցները հանել: Հակառակ դեպքում ԱՄՆ-ին ծանր հետեւանքներ են սպասվում»:

Նա նշել է, որ Չինաստանը կշարունակի Ռուսաստանի հետ պաշտպանության ոլորտում համագործակցությունը եւ ռազմավարական կապերի զարգացումը: «Չինաստանի եւ Ռուսաստանի համագործակցությունն ուղղված է 2 երկրներին օգնելուն՝ օրինական շահերը պաշտպանելու եւ տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը պահպանելու համար: Այն չի խախատում միջազգային օրենսդրությունը կամ ուղղված չէ երրորդ կողմի դեմ»,- ասել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները