ՆԱՏՕ-ի եւս մեկ ռազմանավ Է մտել Միջերկրական ծով

17:46   21 Սեպտեմբեր 2018    219

Գերմանիայի ռազմածովային ուժերի «Աուգսբուրգ» ֆրեգատը սեպտեմբերի 21-ին, անցնելով Ջիբրալթարի նեղուցով, մտել Է Միջերկրական ծովի ջրատարածք:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին վկայում են արեւմտյան ծովային ռեսուրսների մոնիթորինգային տվյալները: Նրանց տեղեկությունների համաձայն, «Աուգսբուրգ» ֆրեգատն ընթանում Է արեւելյան ուղղությամբ:

Ներկայում Արեւելյան Միջերկրականում արդեն պարեկություն են իրականացնում ՆԱՏՕ-ի Երկրորդ մշտական ռազմածովային խմբի նավերը, մասնավորապես, Նիդեռլանդների ռազմածովային ուժերի «Դե Ռյոյտեր», Կանադայի ՌԾՈՒ-ի «Վիլ դե Քվեբեկ», Իսպանիայի ՌԾՈՒ-ի «Կրիստոբալ Կոլոն» եւ Հունաստանի ռազմածովային ուժերի «Էլլի» ֆրեգատները: Այնտեղ նկատվել Է նաեւ ֆրանսիական «Օվեռն» ֆրեգատը:

Բացի այդ, Միջերկրական ծովի ջրատարածքի արեւելյան մասում են գտնվում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի երեք՝ «Քառնի», «Ռոսս» եւ «Ուինսթոն Չերչիլ» հրթիռային Էսկադրային ականակիրները, որոնք հանդերձված են 1,6 հազար կիլոմետր հեռահարությամբ «Թոմահավք» թեւավոր հրթիռներով, եւ վեցերորդ օպերատիվ նավատորմի ֆլագման «Մաունթ Ուիթնի» շտաբային նավը:

Միջերկրական ծովում նաեւ գտնվում Է «Լոս Անջելես» դասի առնվազն երեք ամերիկյան հարվածային ատոմային սուզանավեր, որոնցից յուրաքանչյուրը կրում Է 12 «Թոմահավք» թեւավոր հրթիռներ, եւ Մեծ Բրիտանիայի Թագավորական ռազմածովային նավատորմի «Թելենթ» հարվածային ատոմային սուզանավը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՆԱՏՕ  


Վերնագիրի այլ պիտակները