Fitch-ը նվազեցրել Է համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումը

17:55   21 Սեպտեմբեր 2018    345

Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը 2019 թվականին համաշխարհային ՀՆԱ-ի աճի տեմպերի կանխատեսումը նվազեցրել Է 0,1 տոկոսային կետով (տ.կ.)՝ մինչեւ 3,1 տոկոս:

Կանխատեսման փոփոխությունը պայմանավորված Է ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրական պատերազմի բորբոքմամբ: Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին ասված Է Fitch-ի տեղեկագրում:

«Մեր կանխատեսումն այժմ հաշվի Է առնում վերջերս ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրական սահմանափակումների զգալի Էսկալացումը, ինչի կապակցությամբ 2019 թվականին Չինաստանի տնտեսության աճի կանխատեսումը հուլիսյան կանխատեսման համեմատությամբ իջեցվել Է 0,2 տ. կ.-ով՝ մինչեւ 6,1 տոկոս, իսկ գլոբալ տնտեսության աճի կանխատեսումը 0,1 տ. կ.-ով՝ մինչեւ 3,1 տոկոս»,- գրում Է Fitch-ը:

Չնայած առեւտրական պատերազմների ազդեցությանը, 2018 թվականի արդյունքներով գործակալությունը սպասում Է համաշխարհային ՀՆԱ-ի աճի տեմպերի արագացում մինչեւ 3,3 տոկոս՝ 2017 թվականի 3,2 տոկոսի համեմատությամբ: Ընդ որում՝ ԱՄՆ-ի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը ընթացիկ տարվա համար բարձրացվել Է 0,1 տ.կ.-ով՝ մինչեւ 2,9 տոկոս, իսկ Եվրամիության տնտեսության աճի կանխատեսումն իջեցվել Է 0,3 տ.կ.-ով՝ մինչեւ 2 տոկոս, հավելել են Fitch-ում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Fitch  


Վերնագիրի այլ պիտակները