Միայն տանը․ Վրաստանի խորհրդարանը սահմանափակել է մարիխուանայի համատարած գործածումը

19:05   21 Սեպտեմբեր 2018    143

Հինգշաբթի Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է ՆԳՆ-ի ներկայացրած օրինագիծը, որտեղ խիստ օրենքներ են սահմանվել մարիխուանայի գործածումը իրավական շրջանակում առավելագույնս սահմանափակելու Սահմանադրական դատարանի վճռի հետ կապված։

Վճռի համաձայն՝ թմրանյութն օգտագործել թույլատրվում է միայն անձնական տարածքում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Օրինագծի համաձայն՝ մարիխուանայի օգտագործմանն առնչվող հարցերը հիմնականում կկարգավորվեն վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում սահմանված փոփոխություններով։

Մասնավորապես՝ մարիխուանայի օգտագործումը կարգելվի ցանկացած նշանակության կառույցի շինությունում։ Դա կպատժվի 500-1500 լարի տուգանքով։ Այդպիսի տուգանքներ են նախատեսված նաև փողոցում, բակում, մարզադաշտում, զբոսայգում, թատրոնում, բժշկական հաստատություններում, համեգասրահներում, սրճարաններում, ռեստորաններում, հասարակական տրանսպորտում, օդանավակայանում, երկաթուղային կայարանում և այլ վայրերում մարիխուանա ծխելու համար։

Աշխատավայրում մարիխուանայի օգտագործումը 1000-1500 լարիով կտուգանվի, իսկ խախտումը կրկնելու դեպքում տուգանքը 2000 լարիի կհասնի։

Սահմանափակումները չեն առնչվում միայն ֆիզիկական անձանց բնակության վայրին։ Սակայն դրա օգտագործումը 21 տարին չլրացած անձանց արգելվում է։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները