ԱՄՆ-ի Սիրակյուս քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել. տուժել է 7 մարդ

18:57   21 Սեպտեմբեր 2018    113

ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի Սիրակյուս քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով տուժել է առնվազն 7 մարդ:

Գործակալության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի երեկոյան. ահազանգը ոստիկանությունը ստացել է տեղական ժամանակով ժամը 21:00-ի սահմաններում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշվում է, որ հրաձգությունը տեղի ունեցել մի վայրում, որտեղ ընտանեկան հավաքույթ էր անցկացվում:

Մարդկանց ուղղությամբ կրակ բացած անձի, տուժածների հստակ թիվի և նրանց վիճակի մասին ոստիկանությունն առայժմ որևէ տեղեկություն չի հաղորդում, սակայն հայտնի է, որ հրաձգության հետևանքով տուժել է առնվազն 7 մարդ, որոնց թվում կան նաև երեխաներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Անխարհ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները