Brexit-ի շուրջ ԵՄ-ի հետ բանակցությունները փակուղում են

20:03   21 Սեպտեմբեր 2018    112

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կարծում է, որ Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ Brexit-ի շուրջ բանակցությունները հայտնվել են փակուղում։

Այս մասին նա ասել է բրիտանական հեռուստատեսությամբ իր ելույթի ժամանակ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Երեկ Դոնալդ Տուսկն ասաց, որ մեր առաջարկները կքայքայեն շուկան։ Նա չմանրամասնեց, թե ինչպես դա տեղի կունենար, եւ ոչ մի այլ առաջարկ չարեց։ Այսպիսով, մենք փակուղում ենք»,- նշել է նա՝ հավելելով, որ անթույլատրելի է Բրյուսելի այսպիսի պահվածքը, երբ բրիտանական ցանկացած առաջարկ մերժվում է։


Բացի այդ, նա զգուշացրել է, որ որեւէ պայմանով չի համաձայնի, որ Հյուսիսային Իռլանդիան մնա ԵՄ-ի միասնական շուկայում, դա կնշանակեր Իռլանդական ծովով սահման անցկացնել Բրիտանիայի երկու մասերի միջեւ։

Մեյը նաեւ ասել է, որ 2016թ․ հանրաքվեի արդյունքների վերանայում չի լինելու, եւ ինքը թույլ չի տա իր երկրի պառակտումը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԵՄ  


Վերնագիրի այլ պիտակները