Fitch-ն իջեցրել է համաշխարհային տնտեսական աճի կանխատեսումները 2019-ի համար

20:21   21 Սեպտեմբեր 2018    129

Fitch վարկանշային գործակալությունը իջեցրել է համաշխարհային տնտեսական աճի կանխատեսումները 2019 թվականի համար։

Փորձագետներն այսպիսի որոշումը բացատրել են ԱՄՆ- կողմից պրոտեկցիոնիզմով եւ Չինաստանի հետ շարունակական առեւրտրային պատերազմով, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Fitch-ի գլխավոր տնտեսագետ Բրայան Քուլթոնը նշել է, որ Չինաստանի դեմ ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցներն իրականություն դարձրեցին Վաշինգթոնի եւ Պեկինի միջեւ առեւտրային պատերազմը։

Նա անեւ ասել է, որ ընթացիկ տարում համաշխարհային տնտեսությունը, չնայած բոլոր խնդիրներին, աճում է 3,3 տոկոսով, ինչը բարձր է անցյալ տարվա ցուցանիշից։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Fitch  


Վերնագիրի այլ պիտակները