ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը հաստատել է, որ Վրաստանը դաշինքի անդամ կդառնա

20:38   21 Սեպտեմբեր 2018    117

ՆԱՏՕ-ն հավատարիմ է 2008-ին Բուխարեստի գագաթնաժողովում արած իր հայտարարությանն առ այն, որ Վրաստանը դաշինքի անդամ կդառնա:

Այս մասին ուրբաթ Վրաստանի ԱԳՆ-ում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գետեմյուլերը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մենք շարունակում ենք Վրաստանի նախապատրաստումը ՆԱՏՕ-ին անդամակցելու համար և ընդգծում ենք, որ Վրաստանը նշանակալի առաջընթաց է գրանցում բարեփոխումների իրականացման, տնտեսական զարգացման, անվտանգության և պաշտպանության առավել արդյունավետ ինստիտուտների ստեղծման գործում»:

Նա նաև ընդգծել է Վրաստանի մեծ ավանդը համաշխարհային անվտանգության ամրապնդման գործում:

«Ցանկանում եմ տեղեկացնել, որ հոկտեմբերի 3-ին կկայանա ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստը պաշտպանության նախարարների մակարդակով, ինչն ընդգծում է կարևորությունը Վրաստանի հետ դաշինքի հարաբերություննեում», - հավելել է դաշինքի ներկայացուցիչը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ՆԱՏՕ  


Վերնագիրի այլ պիտակները