Ընկերները կեղծել են McDonalds-ի գովազդը և հարստացել

20:44   21 Սեպտեմբեր 2018    126

Ամերիկայում ապրող երկու ֆիլիպինցիներ Ջեվ Մերավիլան և Քրիստիան Տոլեդոն McDonalds-ում ռեստորանի գովազդի սեփական տարբերակն են փակցրել։

Մի քանի ամիս անց տղաները հայտնվել են հեռուստատեսությունում և հարստացել են, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Երիտասարդները ուշադրություն են դարձրել այն հանգամանքին, որ ամերիկյան McDonalds-ը չունի ասիական արտաքինով մարդկանց մասնակցությամբ գովազդներ։ Ընկերները որոշել են շտկել իրավիճակը և սեփական լուսանկարն են օգտագործել որպես գովազդ։

Մարավիլան և Տոլեդոն մեծ պաստառ են տպել, որում նրանք պատկերված են՝ ձեռքերում կարտոֆիլի ֆրի բռնած։ Այնուհետև նրանք գնել են McDonalds-ի աշխատակիցների համազգեստ և ինքնաշեն գովազդ են աննկատ գտեղադրել ռեստորաններից մեկում։

Ինչպես հետագայում պարզվել է, ռեստորանի տնօրինությունը գրեթե 2 ամիս չի նկատել փակցված պաստառը։ Այդ մասին Մարավիլան հայտնել է իր Twitter-ում։ Հրապարակումը հավաքել է ավելի քան 250 հազար դիտում և ավելի քան 1մլն հավանում։

Շոուի հաղորդավարը եթերում պատմել է, որ McDonalds-ի տնօրինությունը պաշտոնապես օգտագործել է տղաների գովազդը և նրանց վճարել 50 հազար դոլար։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները