Google-ի նախկին տնօրենը չի բացառում համացանցի տարաբաժանումը

20:52   21 Սեպտեմբեր 2018    154

Google-ի նախկին գործադիր տնօրեն Էրիկ Շմիդտը կանխատեսում է, որ հաջորդ տասնամյակում գոյությունհ կունենա 2 տարբեր համացանց. մեկը՝ ԱՄՆ-ում, մյուսը՝ Չինաստանում:

«Կարծում եմ, որ հիմա առավել հավանական սցենար է համարվում երկճյուղավորումը՝ համացանցի բաժանում Չինաստանի ղեկավարությամբ եւ ոչ չինական համացանց՝ Ամերիկայի ղեկավարությամբ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Եթե այսօր նայենք Չինաստանին, ապա կտեսնենք նոր ստեղծված ընկերությունների եւ ծառայությունների ծավալները: Համացանցին բաժին է ընկնում Չինաստանի ՀՆԱ զգալի տոկոսը, եւ այդ բաժինն ավելին է, քան ԱՄՆ ՀՆԱ բաժինը, որն, ի դեպ, նույնպես փոքր չէ»,- հայտարարել է Շմիդտը:

Google-ի նախկին ղեկավարի կանխատեսմամբ՝ չինական IT արտադրանքներն ու ծառայություններն առաջիկայում առաջնորդներ կդառնան, այս պատճառով վտանգ կա, որ դրանցից բացի, կստեղծվի քաղաքական այլ ռեժիմ՝ գրաքննությամբ եւ վերահսկողությամբ»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Google  


Վերնագիրի այլ պիտակները