Մալազիան չի կարող ընդունել միասեռ ամուսնությունները

22:16   21 Սեպտեմբեր 2018    135

Մալազիան չի կարող ընդունել միասեռ ամուսնությունները:

Այս մասին ասել է վարչապետ Մահաթհիր Մոհամեդը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մալազիայում կան որոշ բաներ, որ մենք չենք կարող ընդունել, թեեւ դա արեւմտյան երկրներում մարդու իրավունքների համատեքստում է դիտարկվում», - լրագրողներին ասել է 93-ամյա վարչապետը:

«Մենք չենք կարող ընդունել ԼԳԲՏ-ին, ինչպես նաեւ տղամարդկանց եւ տղամարդկանց, կանանց եւ կանանց միջեւ ամուսնությունը»:

Նրա հայտարարությունը, հավանաբար, Մալազիայում հետագա քննարկումների առիթ կդառնա, որտեղ ակտիվիստները մտահոգություն են հայտնել ԼԳԲՏ խմբերի նկատմամբ հասարակության եւ իշխանությունների թշնամանքի մասին:

Սեպտեմբերին երկրի նահանգներից մեկում երկու կանանց, «լեսբիական սեքսով զբաղվելու» փորձի համար, փայտով ծեծելու միջոցով պատժել էին: Մահաթհիրը դատապարտել է այս պատիժը` ասելով, որ «այն չի արտացոլում իսլամի արդարությունը կամ գթասրտությունը»:

Մալազիայում օրալ եւ անալ սեքսը համարվում է անբնական: Խախտման դեպքում նախատեսվում է ազատազրկում մինչեւ 20 տարի ժամկետով, փայտերով ծեծ եւ տուգանք:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Մալազիա  


Վերնագիրի այլ պիտակները