Մեքսիկայում կրկին լրագրող է սպանվել

09:19   22 Սեպտեմբեր 2018    245

Մեքսիկայի Չիապաս նահանգում անհայտ անձինք գնդակահարել են Heraldo de Chiapas պարբերականի թղթակից Մարիո Գոմեսին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ՝ սեպտեմբերի 21-ին, Յախալոն քաղաքում: Անհայտ անձինք մոտոցիկլետներով մոտեցել են Գոմեսի տանն ու գնդկահարել նրան տնից դուրս գալու պահին:

Լրագրողը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: Հայտնի է, որ նախկինում Գոմեսն արդեն դիմել է դատախազություն՝ հայտնելով ստացած սպառնալիքների մասին:

Վերջին տարիներին Մեքսիկայում կտրուկ աճել է բռնությունների թիվը, ինչը հիմնականում պայմանավորված է նարկոկարտելների միջև պայքարով՝ ԱՄՆ կոկաինի տարանցման նկատմամբ հսկողության համար։

Մեքսիկայի Մարդու իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի տվյալներով՝ 2000 թվականից ի վեր երկրում սպանվել է 138 լրագրող, իսկ 2005 թվականից ի վեր անհայտ կորած է համարվում զանգվածային լրատվամիջոցների 21 աշխատակից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեքսիկա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները