Չինաստանը հրաժարվել է ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցություններից

09:29   22 Սեպտեմբեր 2018    251

Վաշինգտոնի կողմից չինական ապրանքների նկատմամբ հավելյալ մաքսատուրքերի սահմանումից հետո Չինաստանի իշխանությունները հրաժարվել են ԱՄՆ-ի հետ նոր առևտրային բանակցություններից:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով The Wall Street Journal-ին, ՉԺՀ Ազգային խորհրդի փոխվարչապետ Լյու Հեն մտադիր էր հաջորդ շաբաթ մեկնել ԱՄՆ, իսկ մինչ այդ Միացյալ Նահանգներ պետք է ուղարկվեր պատվիրակություն, որը կզբաղվեր բարձրաստիճան պաշտոնյայի այցի նախապատրաստմամբ:

Այնուամենայնիվ, Պեկինը չեղարկել է նախատեսված հանդիպումն այն բանից հետո, ինչ ԱՄՆ-ը հայտարարել է չինական մի շարք ապրանքների նկատմամբ հավելյալ մաքսատուրքեր սահմանելու մասին: Հայտնի է, որ մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի 24-ից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան   ԱՄՆ   Տնտեսություն  


Վերնագիրի այլ պիտակները