Վենետիկում զբոսաշրջիկներին կարգելեն նստել սալահատակին

09:43   22 Սեպտեմբեր 2018    157

Վենետիկի իշխանությունները նախատեսում են զբոսաշրջիկների համար նոր արգելքներ սահմանել արտասահմանցի այցելուների չափազամց մեծ ներհոսքի հետեւանքով, որոնցից տուժում է քաղաքի մշակութային ժառանգությունը:

«Վենետիկի իշխանությունները քննարկում են զբոսաշրջիկների համար մի շարք արգելքներ: Նրանց կարծիքով չափազանց մեծ ներհոսքի հետեւանքով տուժում է քաղաքի մշակութային ժառանգությունը: Բացի այդ տեղացիները բողոքում են ճանապարհորդներից, որոնք հանգստի ժամանակ ինչ ասես իրենց թույլ չեն տալիս: Այսպես, զբոսաշրջիկներին ցանակնում են արգելել նստել սալահատակներին եւ եկեղեցիների եւ տաճարների աստիճաններին», - նշում է պորտալը:

Ճանապարհորդներին խախտման համար նախատեսվում է 50-500 եվրո տուգանք: «Արգելքը կարող է ուժի մեջ մտնել արդեն հոկտեմբերին», - գրում է հրատարակությունը՝ վկայակոչելով Վենետիկի քաղաքապետ Լուիջի Բրունյարոին:

Պետք է հավելել, որ Սան Մարկոյի հրապարակի աստիճաններին եւ հուշարձաններին նստելն արդեն արգելվում է:
Իտալական լրատվամիջոցները նշում են, որ եթե քաղաքում նկատեն, որ զբոսաշրջիկները որեւէ լուրջ խախտում են կատարել, նրանց կխնդրեն հեռանալ քաղաքից հետագայում՝ մուտք գործելու արգելքով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վենետիկ  


Վերնագիրի այլ պիտակները