2019-ին ԱՄՆ-ում հեռախոսազանգերի շուրջ կեսը «ավազակային» կլինեն

09:59   22 Սեպտեմբեր 2018    231

First Orion ընկերությունում, որն ամերիկացի բաժանորդներին հեռախոսազանգերով է ապահվում, հայտնել են, որ 2019-ին ԱՄՆ-ում հեռախոսազանգերի հեղինակները հիմնականում ավազակները կլինեն:

Այս տարի այդպիսի զանգերն ավելացել են 3,7 տոկոսով՝ ի տարբերություն նախորդ տարվա 29,2 տոկոսի, իսկ 2019-ինն դրանք կհասնեն 44,6 տոկոսի:

Ամենահայտնի մեթոդը, որը գործածում են հանցագործները, կոչվում է «արբանյակների շրջանայնացում»: Նրանք տեղական պրեֆիքսով քողարկում են իրնց հեռախոսահամարները և մարդիկ ենթադրում են, թե դրանք անվճար զանգեր են:

«Տարեցտարի ավազակային հեռախոսազանգերը ռեկորդային մակարդակով պատուհասում են սպառողներին, և ավազակներ ավելի հաճախ են մեր անձնական տարածք ներխուժում»,-ասել է First Orion-ի ղեկավար Չարլզ Մորգանը:

Սպառողներին հանցագործների հեռախոսազանգերի մասին զգուշացնելու համար First Orion-ն աշխատում է T-Mobile ընկերության հետ: Այդպիսի հեռախոսազանգերի դեպքում հեռախոսի էկրանին «ավազակ» բառը կհայտնվի:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները