Փարիզը հետեւում է միջուկային գործարքի վերաբերյալ պարտավորություններին. Լե Դրիան

10:15   22 Սեպտեմբեր 2018    258

Փարիզը պահպանում է իրանական միջուկային գործարքի վերաբերյալ Վիեննայի համաձայնագրերի պարտավորությունները, քանի դեռ Թեհրանն անում է այդ:

Այս մասին Le Monde թերթին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը:

«Մենք ստորագրել ենք Վիեննայի համաձայնագրերը եւ մենք հետեւում ենք մեր ստորագրությանը, քանի դեռ նույնն անում է Իրանը», - ասել է նախարարը: «Այս համաձայնագիրը պետք է իրականացվի, այս պահին այն իրականացվում է»:

Միեւնույն ժամանակ, նախարարն ընդգծել է, որ «անհրաժեշտ է ԱՄՆ-ից պարզաբանումներ ստանալ տնտեսական ոլորտների, պարզաբանումներ, թե որ ոլոտների վրա չեն ազդում ամերիկյան պատժամիջոցները»:

«Դեղագործական եւ գյուղատնտեսական ոլորտներում անհրաժեշտ է Իրանի հետ նորմալ առեւտուր ունենալ», - համոզված է ԱԳՆ ղեկավարը:

«Այնուհետեւ մենք պետք է որոշենք ֆինանսական մեխանիզմները, որոնք չեն ենթարկվի ամերիկյան պատժամիջոցներին», - ասել Լե Դրիանը: «Մենք աշխատում ենք Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, ինչպես նաեւ Չինաստանի, Ռուսաստանի եւ այլ երկրների հետ, որոնք պետք է մասնակցեն այս աշխատանքին: Մենք կհանդիպենք Նյու Յորքում այս հարցով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Փարիզ   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները