Չիլիում զորահանդեսի մասնակցած շները գրավել են բոլորի ուշադրությունը

10:39   22 Սեպտեմբեր 2018    282

Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում անցկացված զորահանդեսի ժամանակ մարդկանց ուշադրությունն առաջին հերթին գրավել են ոչ թե զինվորականները, այլ միջոցառմանը մասնակցող ոստիկանական շները:

Ինչպես նշում է woman.ru-ն, հանցավորության դեմ պայքարող ոստիկանական լաբրադորների տեսանյութն արագորեն տարածվել է համացանցում:

Շների ելույթն առավել տպավորիչ է դարձրել այն փաստը, որ ցուրտ եղանակի պատճառով նրանք հատուկ կոշիկներ են կրել: Մինչդեռ շների ձագերին գրկած տարել են կին ոստիկանները՝ կենդանիներին ցրտից պաշտպանելով իրենց տաքուկ գրկում:

Աղբյուրը նկատում է, որ զորահանդեսն ընդունող գեներալն ու ծովակալը շներին ևս ռազմական ողջույն են տվել:



Hayatsk.info

Հեշթեգներ: Չիլի  


Վերնագիրի այլ պիտակները