ԱՄՆ-ում Լատվիայի բնակիչը 14 տարվա ազատազրկման է դատապարտվել

10:48   22 Սեպտեմբեր 2018    199

Լատվիայի ռեզիդենտ Ռուսլան Բոնդարսը 14 տարվա ազատազրկման է դատապարտվել Scan4you հակավիրուսային լրտեսական ծրագրի ստեղծման համար, որը հաքերներին օգնում էր տարբեր տեղեկություններ ստանալ օգտագործողների համակարգիչներից:

Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով ԱՄՆ Արդարադատության նախարարությանը:

«Բոնդարսի կողմից ստեղծված ծրագրային ապահովումը օգնել է ամերիկյան բիզնեսի վրա հարձակումների իրականացմանը եւ հասանելիություն տվել աշխարհի ամենակործանարար հաքերներին», - ասել է գերատեսչությունը:

Ըստ Արդարադատության նախարարության՝ Scan4you -ն օգտագործվել է վնասակար ծրագրային ապահովման համար, բայց հետագայում օգտագործվել է մոտ 40 մլն կրեդիտային եւ դեբետային քարտերի, ինչպես նաեւ Միացյալ Նահանգներոի մանրածախ խանութներից մոտ 70 մլն հասցեների, հեռախոսային համարների եւ այլ անձնական տվյալների գողության համար:

Հաքերային հարձակման պատճառով, մասնավորապես, մանրածախ վաճառողներից մեկը կորցրել է մոտ 292 միլիոն դոլար:

2018 թվականի մայիսի 16-ին Բոնդարսին մեղադրանքը ներկայացվել է կալանավորվելուց եւ հինգօրյա դատաքննություն անցկացնելուց հետո:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները