Իրանում ռազմական շքերթի ժամանակ ահաբեկչություն է տեղի ունեցել. VIDEO

10:57   22 Սեպտեմբեր 2018    402

Իրանի հարավում գտնվող Ահվազ քաղաքում տեղի ունեցած ռազմական շքերթի ընթացքում ահաբեկչական հարձակում է գրանցվել, հայտնում է Press TV-ն:

Ըստ աղբյուրի՝ շքերթի ընթացքում անհայտ անձինք կրակ են բացել: Մի քանի մարդ է մահացել, նրանց թիվը չի նշվում: Նաև հաղորդվել է մի քանի վիրավորի մասին:

Ռազմական շքերթներն անցկացվում են Իրանի տարբեր քաղաքներում, այդ թվում `Թեհրանում: Դրանք նվիրված են, այսպես կոչված, սուրբ պաշտպանական շաբաթին:




Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները