Պոմպեո. ԱՄՆ-ն մտադիր է Վենեսուելայի ղեկավարության դեմ ճնշումն ավելացնել

11:25   22 Սեպտեմբեր 2018    220

Վաշինգթոնը մտադիր է մոտ ապագայում Վենեսուելայի ղեկավարության դեմ միջոցներ ձեռնարկել:

Այս մասին, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղար Մայքլ Պոմպեոն:

«Կարծում եմ, մոտ օրերս դուք կտեսնեք Վենեսուելայի ղեկավարության վրա, որոնք գործում են ժողովրդի շահերի դեմ, ճնշումն ավելացնելու համար քայլերի շարք», -պատմել է պետքարտուղարը:

«Մենք մտադիր ենք երաշխավորել, որ Վենեսուելայի ժողովուրդը կարող է արտահայտել իր կարծիքը», - հավելել է Պոմպեոն:

Նա չի նշել, թե արդյոք խոսքը վենեսուելական իշխանությունների դեմ նոր պատժամիջոցներ մասին է եւ մասնավորապես այդ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պոմպեո   Վենեսուելա  


Վերնագիրի այլ պիտակները