Չեղարկվել են ԱՄՆ-Չինաստան առևտրային բանակցությունները

11:38   22 Սեպտեմբեր 2018    267

Վաշինգտոնի կողմից չինական ապրանքների նկատմամբ հավելյալ մաքսատուրքեր սահմանելուց հետո Չինաստանի իշխանությունները հրաժարվել են ԱՄՆ-ի հետ նոր առևտրային բանակցություններից, հաղորդում է The Wall Street Journal:

Համաձայն պարբերականի՝ Չինաստանի Ազգային խորհրդի փոխվարչապետ Լյու Հեն հաջորդ շաբաթ պետք է ԱՄՆ ուղևորվեր: Իսկ դրանից առաջ Միացյալ Նահանգներ պետք է մեկներ չինական պատվիրակությունը`այցը նախապատրաստելու համար:

Սակայն Պեկինը չեղարկել է նախատեսված հանդիպումը, երբ ԱՄՆ-ն հայտարարեց չինական մի շարք ապրանքների նկատմամբ հավելյալ մաքսատուրքեր սահմանելու մասին: Մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի 24-ից:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները