Մարիխուանա արտադրող ընկերությունը մարիխուանայի որակը գնահատողի հաստիք է բացել

12:08   22 Սեպտեմբեր 2018    268

Մարիխուանայի վաճառքով զբաղվող AHLOT (A Higher Level Of Thought) ընկերությունը Տորոնտոյում թափուր հաստիք է բացել՝ մարիխուանայի որակը գնահատողի հաստիք:

Hayatsk.info-ն հայտնում է, որ պաշտոնի բնութագիրը ներկայացված է ընկերության կայքում:

Պաշտոնին հավակնող անձինք պետք է մշտական հիմունքներով ընկերությանը մարիխուանայի տարբեր տեսակների մասին հաշվետվություն ներկայացնեն: AHLOT-ը զգուշացրել է ապագա աշխատակիցներին, որ բավական չէ միայն թմրանյութն օգտագործել, անհրաժեշտ է նաև գլուխ հանել այդ արդյունաբերությունից:

Ապագա աշխատակիցը պետք է աշխատի ամսական առավելագույնը 12 ժամ, ժամավճարը կլինի 50 դոլար: Նշվում է, որ այս աշխատանքի համար պահանջվում է 6 մարդ: Շատ կանադական լրատվամիջոցներ, այդ թվում՝ The Star-ը, բացված հաստիքը «երազանքի աշխատանք» են անվանել:

Հիշեցնենք, որ հունիսին մարիխուանայի վաճառքն ու օգտագործումն օրինականացվել է Կանադայում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կանադա  


Վերնագիրի այլ պիտակները