Աշխարհի ամենաանվտանգ քաղաքը

12:12   22 Սեպտեմբեր 2018    220

Numbeo ծառայությունը, որը համեմատում է աշխարհում հանցագործությունների վիճակագրությունը, հրապարակել է 2018 թվականին աշխարհի ամենաանվտանգ քաղաքների ցանկը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ մասնագետները վերլուծել են հանցավորության մակարդակը 327 քաղաքում և ամենաանվտանգ են համարել ԱՄԷ մայրաքաղաք Աբու-Դաբին:

Այստեղ հանցավորության ինդեքսը 13,63 տոկոս է, իսկ անվտանգությանը՝ 86,37 տոկոս:

Հաջորդում է Քաթարի Դոհա քաղաքը, այնուհետև Շվեյցարիայի Բազելը: Ամենաանվտանգ քաղաքների ցանկի տասնյակում են նաև Սինգապուրը, Քվեբեկը, Օսական, Տոկիոն, Բեռնը, Մյունխենը և Ցյուրիխը: Մոսկվան 184-րդ տեղում է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները