Եմենում մարդիկ սովից տերևներ են ուտում. ՄԱԿ

12:37   22 Սեպտեմբեր 2018    237

Եմենում իրավիճակն աղետի շեմին է:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդասիրական հարցերով տեղակալ Մարկ Լոուկոկը

Նրա խոսքով՝ Եմենում բնակիչների թիվը, որոնք չունեն սնվելու մշտական հնարավորություն, մոտ ապագայում կարող է ավելանալ: Եթե այժմ նրանց թիվը 8 մլն է, ապա նրանց կարող է ավելանալ ևս 3.5 մլն մարդ:

Երկրում ծանր տնտեսական իրավիճակն առաջացել է եմենական ռիալի արժեզրկման պատճառով: Դրա արժեքը վերջին ամսում նվազել է 30%-ով: Եվ քանի որ պարենային գրեթե բոլոր ապրանքները ներկրվում են, ապա արժույթի արժեզրկումն անմիջականորեն ազդում է ապրանքների գնաճի վրա:

Լոուկոկը նշել է, որ Եմենում արդեն այսօր կան վայրեր, որտեղ մարդիկ սովից տերևներ են ուտում՝ չունենալով ոչ մի այլ սնունդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Եմեն  


Վերնագիրի այլ պիտակները