Ավստրալիայի հայտնի հանգստավայրերից մեկում շնաձուկը հարձակվել է զբոսաշրջիկի վրա

13:22   22 Սեպտեմբեր 2018    208

Ավստրալական Քվինսլենդ նահանգի Ուիթսանդեյ կղզիների մոտակայքում շնաձուկը հարձակվել է զբոսաշրջիկի վրա և ծանր վնասվածքներ հասցրել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի կեսօրին: 46-ամյա կինը լողալիս է եղել նավակի մոտ, երբ շնաձուկը հարձակվել է նրա վրա և լուրջ վնասվածք հասցրել աջ ազդրի հատվածում: Կնոջը դուրս են բերել ջրից, սակայն արյան կորստի պատճառով նրա վիճակը ծայրահեղ ծանր է եղել:

Բարեբախտաբար, նավի վրա եղել է բժիշկ, որը դադարեցրել է արյունահոսությունը, որից հետո տուժածին փրկարարական ուղղաթիռով հասցրել են հիվանդանոց:

Պորտալը նշում է, որ Ուիթսանդեյ կղզիները Քվինսլենդի ամենահայտնի զբոսաշրջային վայրերից են: Այս հատվածում կան հատուկ թակարդներ շնաձկների համար, ինչի շնորհիվ դրանց հարձակումներն այդտեղ բավական հազվադեպ են լինում:

Սակայն անվտանգության անգամ նման միջոցները միշտ չէ, որ պաշտպանում են հանգստացողներին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ավստրալիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները