Ամերիկյան ընկերությունը ստեղծել է «Մահվան Facebook»

13:58   22 Սեպտեմբեր 2018    144

Ամերիկյան Everdays ընկերությունը սոցցանց է ստեղծել, որի գլխավոր թեման է մահը եւ դրա հետ կապված վիշտը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ CEO Everdays-ի հիմնադիր Մարկ Ալերմիզին այն նկարագրում է որպես «Մահվան Facebook»: Նրա խոսքով՝ սոցցանցը կոչված է միավորելու մարդկանց, որոնք «կյանքի ճանապարհին որոշակիորեն նման փուլեր են անցնում», այսինքն՝ վերապրում են մտերիմների մահը:

Ցանցի օգտատերերը կարող են վիրտուալ «բեմ» պատրաստել մահացած ընկերոջ կամ ազգականի լուսանկարով եւ նրա մասին գրառումներով: Հավելվածը նաեւ հատուկ գործառույթ ունի՝ հոգեհանգստի կամ հուղարկավորության հրավերքներ ուղարկելու համար: Ըստ վիճակագրության՝ իր աշխատանքի ժամանակահատվածում հավելվածով տեղեկացվել է ԱՄՆ-ում մահվան 0,5 տոկոսի մասին. Everdays-ը միավորել է մահացած ամերիկացիների ընկերներին եւ ազգականներին:

Ալերմիզիի խոսքով՝ Facebook-ի օգտատերերը հաճախ խուսափում են ցանցում մտերիմների մահվան մասին պատմել, ինչի համար մի շարք պատճառներ կան: Առաջին՝ նրանք չեն ցանկանում, որ նման բովանդակությամբ գրառումը ահռելի թվով մարդ տեսնի, որոնք, հավանաբար, հանգուցյալի հետ կապ չունեն: Երկրորդ՝ նրանք չեն ցանկանում, որ հարազատի մահվան մասին գրառումը հայտնվի ընկերոջ լրահոսում՝ գովազդի եւ «պարող կատվի պատկերով գրառման» միջեւ:

Նախկինում Everdays-ն աշխատում էր «անտեսանելի» ռեժիմում, սակայն հիմա հավելվածը բոլորի համար բաց է: Օգտատերերը կարող են այն բեռնել Android-ով եւ iOS-ով:

Hayatsk.info

Հեշթեգներ: CEO-Everdays   Մահվան-Facebook  


Վերնագիրի այլ պիտակները