Դոնալդ Թրամփին Սադամ Հուսեյնի ճակատագիրն է սպասվում. Ռուհանի

13:00   22 Սեպտեմբեր 2018    296

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Սադամ Հուսեյնի ճակատագիրն է սպասվում, եթե նա չհրաժարվի Իրանի դեմ իր վարած քաղաքակաությունից:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին: Մասնավորապես՝ Ռուհանին ընդգծել է, որ Թեհրանը չի հրաժարվի հրթիռային ծրագրից Վաշինգտոնի ճնշմամբ:

Ռուհանին Թրամփին Սադամ Հուսեյնի ճակատագրով է սպառնացել, եթե ԱՄՆ առաջնորդը շարունակի Իրանի դեմ քաղաքականություն վարել: Նա հիշեցրել է, որ 1980-1988-ին Իրանի և Իրաքի պատերազմի ընթացքում Բաղդադը մեծ կորուստներ է կրել, այդ թվում՝ տնտեսական: «Նույն բանը Թրամփի հետ տեղի կունենա:

Ամերիկային կպատուհասի նույն ճակատագիրը, ինչ Սադամ Հուսեյնին»,-հավելել է Ռուհանին: Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն և նախագահ Թրամփը Իրանի իշխանությունների հետ բաանկցություններ սկսելու հիմքեր չունեն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուհանի  


Վերնագիրի այլ պիտակները