Իրանի ԱԳՆ-ն հայտնել է Ահվազում ահաբեկչության պատասխանատուներին

14:04   22 Սեպտեմբեր 2018    170

Իրանական Ահվազ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության համար պատասխանատու են «ահաբեկչության տարածաշրջանային հովանավորները և նրանց ամերիկացի հրահանգիչները»:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:

«Ահաբեկիչները, որոնց վարձել են, մարզել, զինել և ֆինանսավորել օտարերկրյա ռեժիմները, հարձակում են գործել Ահվազի վրա: Զոհերի թվում կան երեխաներ և երիտասարդներ: Իրանը նման հարձակումների համար պատասխանատու է համարում ահաբեկչության տարածաշրջանային հովանավորներին և նրանց ամերիկացի հրահանգիչներին»,- գրել է Զարիֆը Twitter-ի իր էջում:

Նախարարը հավելել է, որ Իրանն «արագ ու վճռականորեն» ձեռնարկում է պատասխան գործողություններ իր քաղաքացիների պաշտպանության համար:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, անհայտ անձինք կրակ են բացել զորահանդեսի ժամանակ: Մահացել է, ըստ վերջին տվյալների, 11 մարդ, վիրավորվել է ավելի քան 20-ը: Պաշտոնատար անձանցից ոչ ոք չի տուժել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները